



Արմինֆո.Հայաստանում Մոնտեսսորի մեթոդաբանության պատմությունն արդեն 15 տարվա ճանապարհ ունի։ 35 երեխայով իր գործունեությունը սկսած փոքրիկ կենտրոնն այսօր վերածվել է զարգացող կրթական համակարգի՝ երկու կենտրոնով և նոր՝ «Մոնտեսսորի Սիթի» մասնաշենքով։
Այստեղ երեխաների զարգացումը կառուցված է ինքնուրույնության, փորձելու և սեփական գործողությունների արդյունքը հասկանալու գաղափարի շուրջ։ Հատուկ միջավայրը և Մոնտեսսորիի մեթոդաբանությանը համապատասխան պարագաները երեխաներին հնարավորություն են տալիս սովորել խաղի, փորձի և ամենօրյա գործունեության միջոցով։
Նոր կենտրոնի ստեղծումը պահանջել է նաև զգալի ներդրումներ, այդ թվում՝ էներգաարդյունավետ լուծումների ուղղությամբ։ Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ մասնաշենքում տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի ծախսերը և խնայված միջոցներն ուղղել կենտրոնի հետագա զարգացմանը։
Իսկ զարգացման հաջորդ նպատակը սեփական դպրոցն է՝ ևս մեկ քայլ դեպի Հայաստանում Մոնտեսորի կրթական միջավայրի ընդլայնում։
Տեսանյութն՝ այստեղ


