



ԱրմԻնֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սպիտակ տան Հավատքի հարցերով գրասենյակի տնօրեն և նախագահ Դոնալդ Թրամփի երկարամյա հոգևոր խորհրդատու Պաուլա Ուայթ-Քեյնի հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են հավատքի և հոգևոր արժեքների կարևորությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։
ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Հավատքի հարցերով գրասենյակի և դեսպանատան միջև հաստատված համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնությունների աջակցության համար։ Նրանք նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։


