



Արմինֆո. Սեպտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Նույն օրն Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։ Հանդիպմանը կարեւորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։


