

ԱրմԻնֆո: Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Հայաստանում, հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Աղբյուրի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 3:28-ին, Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 մագնիտուդ:
2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուգ, Թավշուտ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պագաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում:


