


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի երկու փոխնախարարների՝ Արթուր Մարտիրոսյանին և Արաքսյա Սվաջյանին: Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1 կետով և 9-րդ հոդվածի 1-ին կետով, Արթուր Մարտիրոսյանն ազատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից», - ասվում է վարչապետի որոշման մեջ:
Սվաջյանի ազատումը կատարվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի նույն հոդվածների հիման վրա:
Արթուր Մարտիրոսյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի փետրվարի 12-ից: Արաքսյա Սվաջյանը՝ 2023 թվականի հունվարի 3-ից:


