


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թհի Անհ Շուանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ+) գագաթնաժողովի շրջանակներում։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու կողմերն ընդգծել են Հայաստանի և Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և նշել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հետևողական զարգացումը։
Վարչապետ Փաշինյանը հիշել է 2019 թվականին Վիետնամ կատարած իր պաշտոնական այցը և ընդգծել բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա առաջխաղացմանն ուղղված քայլերի շուրջ։


