


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Հաճույքով եմ նշում, որ վերջերս Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունն ավելի է ակտիվացել։ Հայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, կրթության և գիտության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր հաջողությունների հասնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»։ Ես նաև հույս ունեմ, որ Հայաստան-Եվրոպական Միություն ռազմավարական օրակարգի իրականացման շրջանակներում մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ նպաստելով համագործակցության նոր ոլորտների բացմանը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և կայուն առաջընթաց»։


