


ԱրմԻնֆո: Հոկտեմբերի սկզբին Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական գործարար ֆորում: Այս մասին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս Թուրքիայի Կարս քաղաքում տեղի է ունեցել շատ հաջող երկկողմ գործարար ֆորում, որտեղ հայկական կողմը ներկայացված էր տպավորիչ թիմով:
«Թուրքական կողմի առաջարկով և մեր համաձայնությամբ մենք նախատեսում ենք հաջորդ գործարար ֆորումն անցկացնել Հայաստանում: Նախնական պայմանավորվածությամբ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին», - ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը:


