


Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, ավիացիոն մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրել է պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև այդ բարեփոխումների շրջանակներում զինված ուժերի վերափոխման վերաբերյալ տեղեկատվություն։
Հանդիպման ավարտին Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության հարցերին։


