


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է սենատոր Սթիվ Դեյնսի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը տարբեր ոլորտներում։
Քննարկվել են տարածաշրջանային գործընթացներն ու զարգացման միտումները։ Ընդգծվել է TRIP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում։ Այս համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում նախագծի ընթացքի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։


