


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է 6-րդ համաշխարհային քոչվորական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարները:
Բացման արարողությունից առաջ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը:
Արարողության ընթացքում մասնակից պետությունների մարզիկները հանդիսավոր կերպով մտել են մարզադաշտ՝ իրենց ազգային դրոշներով: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկներ:
Բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահը ընթրիք է տվել մասնակից պետությունների ղեկավարների պատվին:


