


Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար: Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 1-ին երրորդ բանակային կորպուսի հրամանատար Սիմոն Նազարյանն ազատվել էր պաշտոնից։ Նրա հրամանատարությանն է հանձնվել երկրորդ բանակային կորպուսը։



