Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2026 19:13
Մարիաննա Մկրտչյան

ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտման վերաբերյալ

ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտման վերաբերյալ

Արմինֆո.2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

 

Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, գանգատը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալ-մայոր և նախկին ավագ զինվորական հրամանատար Դավիթ Մանուկյանի, գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Մելիքսեթ Փաշայանի վերաբերյալ։

 

Գանգատում բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից 15 հայերի նկատմամբ իրականացված «դատավարությունների» անհամապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ Բաքվի ռազմական դատարանում իրականացված «դատավարությունները» կրել են շինծու և կանխորոշված բնույթ՝ զուրկ լինելով անկախ և անաչառ քննության հիմնարար երաշխիքից։ Միաժամանակ, ռազմական դատարանը չի ունեցել քաղաքացիական անձանց վերաբերյալ գործեր քննելու և դատական ակտեր կայացնելու համապատասխան իրավասություն։

 

«Միաժամանակ, դատավարությունից առաջ և դրա ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, ամբաստանյալներին հրապարակայնորեն ներկայացրել են որպես «ահաբեկիչներ», «ռազմական հանցագործներ» և «անջատողականներ»՝ նախքան նրանց մեղավորության վերաբերյալ դատական ակտի կայացումը։ Նույն մոտեցումն արտացոլվել է նաև Ադրբեջանի պետական և իշխանամետ լրատվամիջոցների հրապարակումներում, որտեղ առաջադրված մեղադրանքները ներկայացվել են որպես հաստատված փաստեր։ Այսպիսով, մեղավորության վերաբերյալ հանրային և պաշտոնական դիրքորոշումը ձևավորվել է դատական գործընթացի ավարտից առաջ՝ խաթարելով անմեղության կանխավարկածը։

 

Գանգատում բարձրացվում են նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցեր։ Մասնավորապես, 422 հատորից և շուրջ 105 հազար էջից բաղկացած գործի նյութերի մեծ մասը հասանելի չի եղել պատշաճ թարգմանությամբ։ Պաշտպանական կողմի՝ գործի նյութերին ծանոթանալու, թարգմանություններ ստանալու, բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու և պաշտպանյալների հետ արդյունավետ հաղորդակցվելու պահանջները մերժվել կամ անհարկի ձգձգվել են։

 

Պաշտպանության իրավունքի խախտումները շարունակվել են նաև «դատավճռի» տրամադրման և դրա բողոքարկման փուլում։ Գերիներին հնարավորություն է տրվել միայն ընթերցելու «դատավճիռը», որի վրա առկա չեն եղել պաշտոնական կնիք կամ դրա իսկությունը հավաստող այլ վավերապայմաններ։ Այս պայմաններում հնարավոր չի եղել ստուգել՝ արդյոք ընթերցման համար ներկայացված տեքստը «դատավճռի» ամբողջական և վերջնական տարբերակն է, ինչպես նաև երաշխավորված չի եղել դրա անփոփոխելիությունը։ Միաժամանակ, «դատավճռի» օրինակները չեն տրամադրվել ո՛չ գերիների ընտանիքներին, ո՛չ անվճար իրավաբանական օգնության շրջանակում Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբաններին․ վերջիններիս հասանելի են դարձվել միայն առանձին քաղվածքներ։

 

Չնայած պաշտպանության իրավունքի այս ակնառու սահմանափակումներին՝ 2026 թ․ օգոստոսի 6-ին վերաքննիչ դատարանը «դատավճիռն» ու դրանով նշանակված պատիժները թողել է անփոփոխ՝ միջազգային հանրության առջև բացահայտելով Ադրբեջանի ներպետական իրավական մեխանիզմների համակարգային անարդյունավետությունը՝ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության ապահովման հարցում։

 

Գանգատում բարձրացվում է նաև Կոնվենցիայի 7-րդ հոդվածով երաշխավորված՝ առանց օրենքի հանցագործություն և պատիժ չլինելու սկզբունքի խախտման հարցը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների մասնակցությունը ռազմական գործողություններին կամ զենք կրելը ինքնին չեն կարող նույնացվել ահաբեկչական կամ այլ հանցավոր գործունեության հետ և հիմք ծառայել քրեական պատասխանատվության համար՝ առանց յուրաքանչյուր անձի վերագրվող կոնկրետ հանցավոր արարքի և անհատական մեղքի հաստատման։

 

ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռը կարող է ունենալ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հետևանքներ։ Այն միջազգային դատական մակարդակով կասկածի տակ է դնելու իրականացված դատավարության և դրա արդյունքում կայացված «դատավճռի» օրինականությունն ու իրավական արժեքը՝ առաջ բերելով իրավունքի խախտումների հետևանքների վերացման անմիջական պարտականություն։

 

Քաղաքական նպատակներով հետապնդումների միջազգային դատական արձանագրումը էապես չեզոքացնում է Ադրբեջանի փորձը՝ ներպետական շինծու դատական գործընթացների միջոցով իրավական հավաստիություն հաղորդելու հակամարտության վերաբերյալ սեփական պաշտոնական պատմույթին։ Այդ պարագայում «դատավճիռը» կկորցնի իր նշանակությունը՝ որպես հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի միակողմանի պատմական և քաղաքական մեկնաբանությունը արտացոլող փաստաթուղթ՝ սահմանփակելով այդ «դատավճռի» օգտագործումը միջազգային քաղաքական և դիվանագիտական հարթակներում։

 

Գանգատը ներկայացվել է հասարակական գործունեության շրջանակում՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ համագործակցությամբ», - ասվում է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

 

Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով  ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Աշխատանքի նախարարությունն առաջարկում է կենսաթոշակների և նպաստների ստացողների համար կանխիկ վերադարձի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թվականի վերջըԱշխատանքի նախարարությունն առաջարկում է կենսաթոշակների և նպաստների ստացողների համար կանխիկ վերադարձի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թվականի վերջը
Արհեստական բանականության ազդեցությունը կենսաբազմազանության վրա քննարկվել է Երևանում՝ COP17-ի ժամանակԱրհեստական բանականության ազդեցությունը կենսաբազմազանության վրա քննարկվել է Երևանում՝ COP17-ի ժամանակ
Փաշինյանը կոչ արեց ընտրությունների մասնակիցների նկատմամբ ճնշման դեպքերի մասին հաղորդել տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ էՓաշինյանը կոչ արեց ընտրությունների մասնակիցների նկատմամբ ճնշման դեպքերի մասին հաղորդել տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ է
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է ՉեխիաՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակն արձագանքել է «ՀայաՔվե»-ի բողոքին՝ կապված Գռոնոյի՝ օկուպացված Արցախ կատարած այցի հետՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակն արձագանքել է «ՀայաՔվե»-ի բողոքին՝ կապված Գռոնոյի՝ օկուպացված Արցախ կատարած այցի հետ
Հայաստանի ավելի քան չորս տասնյակ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկըՀայաստանի ավելի քան չորս տասնյակ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը             Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը           
Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունում քննարկել են ՄԱԿ ՊՀԾ-ի 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի համարՀայաստանի ԱԳՄԱ նախարարությունում քննարկել են ՄԱԿ ՊՀԾ-ի 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի համար
Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավովՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետովՀայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետով
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքներըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները
Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ումԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Տիգրան Աբրահամյան. Տիգրան Աբրահամյան. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը շրջանառության մեջ է դրել երկրում դեղերի արժեքի նվազեցմանը նպատակաուղղված օրինագիծ
Հայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել Պաշտպանության նախարարությունումՀայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել Պաշտպանության նախարարությունում
Տավուշում հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսներ Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի հիշատակինՏավուշում հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսներ Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի հիշատակին
"Պահպանեք Ամուլսարը". Երևանում COP17-ի ժամանակ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա է անցկացվել
Հայաստանը և ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչը  պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել և զարգացնել կարողություններըՀայաստանը և ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչը պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել և զարգացնել կարողությունները
Ֆրանսիայում բողոքի ցույցերի փորձագետ. Քաղաքակրթությունները մարում են, երբ հասարակությունը կորցնում է ապագայի տեսլականըՖրանսիայում բողոքի ցույցերի փորձագետ. Քաղաքակրթությունները մարում են, երբ հասարակությունը կորցնում է ապագայի տեսլականը
Պետական արարողակարգի ծառայությունը նոր պետ կունենաՊետական արարողակարգի ծառայությունը նոր պետ կունենա
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը լեհ սենատորի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը լեհ սենատորի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Թուրքագետ․ Ադրբեջանն ամենազոր չէ․ նրա խոցելիությունները պետք է դառնան Հայաստանի անվտանգության ռազմավարության մասԹուրքագետ․ Ադրբեջանն ամենազոր չէ․ նրա խոցելիությունները պետք է դառնան Հայաստանի անվտանգության ռազմավարության մաս
Վարչապետ. Հայաստանը կես ճանապարհին է Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակներին հասնելու ճանապարհինՎարչապետ. Հայաստանը կես ճանապարհին է Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակներին հասնելու ճանապարհին
ԱԱԾ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ազատ արձակել Բաքվում գերի պահվող հայերինԱԱԾ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ազատ արձակել Բաքվում գերի պահվող հայերին
Հայաստանը արտահանձնեց Գերմանիային մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող տղամարդունՀայաստանը արտահանձնեց Գերմանիային մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող տղամարդուն
Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երևանի Մոսկովյան փողոցի 31 հասցեումԼևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երևանի Մոսկովյան փողոցի 31 հասցեում
Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանյան լիճՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանյան լիճ
Հայր Ասողիկը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցություններում Հայ եկեղեցու շահերը անտեսելու համարՀայր Ասողիկը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցություններում Հայ եկեղեցու շահերը անտեսելու համար
Հայաստանը կողմ է արտահայտվել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելունՀայաստանը կողմ է արտահայտվել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելուն
«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանն իր հաշվին կվերանորոգի Գյումրիի Քըրք Քըրքորյան փողոցը«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանն իր հաշվին կվերանորոգի Գյումրիի Քըրք Քըրքորյան փողոցը
Գագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչությունԳագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչություն
Հայաստանի և Ավստրալիայի օմբուդսմենները քննարկեցին երկու երկրների ազգային մարդու իրավունքների ինստիտուտների գործունեությունըՀայաստանի և Ավստրալիայի օմբուդսմենները քննարկեցին երկու երկրների ազգային մարդու իրավունքների ինստիտուտների գործունեությունը
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պաշտոնական ընթրիք է ունեցել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պաշտոնական ընթրիք է ունեցել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ