


Արմինֆո. Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածները վերականգնելու մտադրության մասին՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի շրջանակներում:



