


ԱրմԻնֆո: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն խորը վշտով հայտնում է, որ օգոստոսի 30-ին, մոտավորապես ժամը 14:00-ին, ընկերության քարհանքում տեղի է ունեցել մահվան ելքով վթար:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող բեռնատարը շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է: Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են համապատասխան պետական մարմինները: Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են:
Պատասխան մարմինների կողմից անցկացվող քննությանը զուգահեռ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» - ը նաև ներքին հետաքննություն է անցկացնելու՝ վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար: Ընկերությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին: Ընկերությունը կոչ է անում իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին պահպանել անվտանգության բոլոր կանոնները», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:



