


Արմինֆո. Իսպանացի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի բացառիկ օպերային երեկոյին ՝ նվիրված մեծանուն երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին:
Ըստ ազդագրի՝ համերգը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրում Պլասիդո Դոմինգոյի և Հասմիկ Գրիգորյանի ելույթներն են: Միջոցառումը տեղի կունենա Օօպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի և դիրիժոր Վարդան Գրիգորյանի մասնակցությամբ:



