


Արմինֆո.Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ընթանում է արտերկրում հավատարմագրված Հայաստանի դեսպանների տարեկան աշխատաժողովը:
"Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը", - ասվում է Հայաստանի ԱԳՆ Facebook-յան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Հրապարակված լուսանկարի համաձայն, հանդիպումն ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:



