


ԱրմԻնֆո. Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում: Վերանշանակման որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1 կետի և 9-րդ հոդվածի 7-րդ կետի՝ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվում է քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում», - ասվում է վարչապետի որոշման մեջ, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:



