


Արմինֆո.Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում ուժեղ կարկուտ է տեղացել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով համապատասխան կադրեր։
Տեսանյութում երևում է, որ որոշ փողոցներ հեղեղվել են, իսկ ճանապարհների առանձին հատվածներում կարկուտի խիտ շերտ է գոյացել: "Քիչ առաջ Լոռու մարզում։ Գյուլագարակում ուժեղ կարկուտ է տեղացել", - գրել է Սուրենյանն իր հրապարակման մեջ ։



