


Արմինֆո.Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք», - նշվում է հաղորդագրությունում:



