


Արմինֆո. Հայաստանի դատական համակարգում զանգվածային պաշտոնանկություններ կլինեն։ Այդ մասին օգոստոսի 27-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա ասելով՝ եթե սահմանված ժամկետում չբացահայտվեն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների գործերի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի աղբյուրները, նման պաշտոնանկություններ անպայման կլինեն: "Ինձ անուններ ու ապացույցներ են պետք ։ Եթե այդ անուններն ու ապացույցները չլինեն, ես ուղիղ ասում եմ․ իրավապահ համակարգի այն հատվածում, որը գտնվում է իմ լիազորությունների տիրույթում, լինելու են զանգվածային պաշտոնանկություններ ", - հայտարարել է Փաշինյանը։
Նա հստակեցրել է, որ խոսքը աշխատակիցների և ղեկավարների մասին է, որոնց նկատմամբ կադրային որոշումները գտնվում են իր լիազորությունների տիրույթում: "Որ հետո չասեք "մասսայական"՝ կմտնեմ շենք, ով աչքիս ընկնի, կհրամայեմ աշխատանքից ազատել։ Սպառնում եմ, շատ խիստ սպառնում եմ: Ոչ, ես չեմ կատակում", - ասել է վարչապետը։



