


ԱրմԻնֆո. Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմոնյանը պահպանել են իրենց պաշտոնները որպես ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ: Վերանշանակման որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ վերանշանակումից առաջ երեքն էլ պաշտոնավարել են որպես ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ:
Վարչապետի որոշումը կայացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1 մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա:



