


ԱրմԻնֆո. Զարեհ Սինանյանը կշարունակի իր աշխատանքը որպես Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1 մասի և 9-րդ հոդվածի 25-րդ մասի՝ Զարեհ Սինանյանը կվերանշանակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում», - ասվում է վարչապետի որոշման մեջ, որը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը։



