


Արմինֆո. Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-23:00-ին, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ուսուցման կանաչ կենտրոնում» կկայանա «Բերքի տոն․ գյուղական կյանք և ավանդույթներ» 13-րդ ամենամյա փառատոնը։
Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, արդեն տասներեքերորդ տարին անցկացվող փառատոնը դարձել է գյուղատնտեսության, գյուղական կյանքի և տեղական արտադրության զարգացմանն ուղղված կարևոր հարթակ՝ համախմբելով ֆերմերներին, գյուղմթերք վերամշակողներին, ձեռնարկատերերին, համայնքների ներկայացուցիչներին, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններին։
Փառատոնի նպատակն է խթանել գյուղական համայնքների կայուն զարգացումը, տեղական արտադրության առաջխաղացումը, փորձի փոխանակումը և նոր համագործակցությունների ձևավորումը։



