



Արմինֆո. Ռուսաստանի և ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտրի կրճատումը կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, Երևանի մասնաբաժինը առևտրաշրջանառության մեջ բարձր չէ։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
"Դա որևէ կրիտիկական ցնցումների չի հանգեցնում, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինն այնքան էլ բարձր չէ, իսկ Երևանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ աննշան է", -ասել է Աղասանդյանը:
Նա ընդգծել է, որ որոշ ապրանքների արգելքներն ուղղված են Ռուսաստան անվտանգ արտադրանքի ներմուծման ապահովմանը՝ Միությունում սահմանված սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխան:
"Միության անդամ պետությունների պետական սահմանների անցման կետերում պետական վերահսկողական մարմինների կողմից նման վերահսկողությունը նախատեսված է ԵԱՏՄ մասին պայմանագրով", - պարզաբանել է Աղասանդյանը:
«Ռոսսելխոզնադզորը» հաղորդել է, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցումը: Ինչպես բացատրել է "Ռոսսելխոզնադզորի" ղեկավար Սերգեյ Դանկվերտը, հայկական գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները կապված են արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության, այլ ոչ թե քաղաքականության հետ:


