


Արմինֆո.Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անկեղծ շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքների համար և հանդես է եկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման օգտին:
"Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքների համար: Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ ակտիվացել է։ Հուսով ենք, որ դրան կհետեւի ավելի սերտ համագործակցություն այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում: Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այդ ընտրությունը և պատրաստ է աջակցել ամենուրեք, որտեղ դա հնարավոր է", - գրել է Զելենսկին Twitter-ի (X) իր էջում:


