


Արմինֆո. 2008 թվականի մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։ Այդ մասին օգոստոսի 25-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գործը մեռյալ կետից չի շարժվում միայն այն պատճառով, որ երկրի դատական համակարգը, գտնվելով մաֆիոզ համակարգի ազդեցության տակ, համապատասխան գնահատական չի տալիս այդ հանցագործությանը: Մարտի 1-ի գործով չկա որևէ դրվագ, որը բացահայտված չէ։ Բոլորի համար ակնհայտ է, շարունակել է Փաշինյանը, որ մարդկանց սպանելու հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը։ "Թե ինչպես են Ղարաբաղից մարդկանց բերել, ինչպես են օլիգարխներին ներգրավել այդ գործում, այդ ամենն ամբողջությամբ բացահայտված է", - ասել է Փաշինյանը, հավելելով, որ երկրի դատաիրավական համակարգը դրա հետ որևէ առնչություն չի ունեցել, քանի որ անկախ է: Իրենց հերթին՝ իշխանությունները պահպանում էին էթիկայի տարրերը՝ հենց նույն անկախության պատճառով, բայց դա հանգեցնում էր այն բանին, որ դատական նիստերն անընդհատ հետաձգվում էին՝ օլիգարխներից ստացված գումարների պատճառով։
Փաշինյանը հիշեցրել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված գործի մասին։ Վարչապետը լսարանին հարցրել է, թե ինչ եղավ նրա գործը։
Դատավորն այնքան է ձգձգել դատավարությունները, որ, ի վերջո, թոշակի է անցել։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ դատավորն այժմ միայն պետական կենսաթոշակի հույսին չէ։
Խոսելով Արցախի մասին՝ Փաշինյանը նկատել է, որ Արցախը նախկինների համար "փող կլանելու միջոց էր"։ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդներին պատանդ պահելով ՝ երկու ուղղություններով էլ թալանում էին ինչպես կարող էին։


