


Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հունից դուրս է եկել, հայտարարելով, որ բոլոր ընդդիմադիրները նստելու են:
"Այո, պետք է նստեն։ Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը չպետք է փող ունենան՝ կաշառք բաժանելու համար, և դա իմ քաղաքական պարտավորությունն է։ Պետությունը չի կարող դա չանել, որովհետև դա իմ խոսքերը չեն, դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի խոսքն է, և թող փորձի որևէ մեկը չանել",-զայրացած հայտարարել է վարչապետը։
Նա հավելել է, որ մաֆիայի ժամանակներն անցել են։


