


Արմինֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:
Հայաստանի ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, քննարկումների առանցքում են եղել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:


