


Արմինֆո. Ռուս դիվանագետները մասնակցել են Իվան Ստեփանովիչ Իսակովի հուշարձանի մոտ կայացած ավանդական հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպվել էր Մարշալ Բաղրամյանի անվան հայ վետերանների ասոցիացիայի կողմից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության աջակցությամբ՝ նվիրված խորհրդային ականավոր ռազմածովային հրամանատարի և Խորհրդային Միության նավատորմի ծովակալի ծննդյան 132-ամյակին։
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Իվան Ստեփանովիչը մասնակցել է Բալթյան երկրների, Լենինգրադի, Ղրիմի և Կովկասի պաշտպանության ռազմական գործողությունների պլանավորմանը։ Նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Նա պարգևատրվել է Լենինի վեց շքանշանով, Կարմիր դրոշի երեք շքանշանով, Ուշակովի երկու շքանշանով (1-ին աստիճանի), Հայրենական պատերազմի (1-ին աստիճանի) և Կարմիր աստղի շքանշանով, ինչպես նաև բազմաթիվ մեդալներով և արտասահմանյան շքանշաններով։
Միջոցառմանը միացել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության, Երևանի Մոսկվայի տան, Ուղղափառ կանանց միության հայկական մասնաճյուղի և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


