Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մարտի 3-ին աշխատանքից ազատվել է Երևանի փոխոստիկանապետ Արմեն Գարդուզյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ոստիկանապետը լայնածավալ կադրային զտումներ էր իրականացրել իր գլխավորած կառույցում: Մասնավորապես, Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են Կոտայքի, Շիրակի և Արագածոտնի մարզերի ոստիկանապետերը, ինչպես նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանական բաժանմունքի պետ Ավետիք Աբրահամյանը: Աշխատանքից ազատվել են նաև Անձնագրավիզային վարչության Մաշտոցի բաժանմունքի ղեկավարն ու ողջ անձնակազմը` «քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի» համար: ՀՀ ոստիկանությունում ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են, որ այդ պաշտոնանկությունները պետք է դիտարկել գերատեսչության կառուցվածքային բարեփոխումների համատեքստում: