


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Յամանդու Օրսիին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ուրուգվայի բարեկամ ժողովրդին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հաճույքով եմ նշում, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև ամուր բարեկամական հարաբերությունները անընդհատ զարգանում և ամրապնդվում են՝ ընդլայնելով համագործակցությունը, մասնավորապես՝ նորարարության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Վստահ եմ, որ առաջիկա ժամանակահատվածում, մեր համատեղ ջանքերի շնորհիվ, կբացահայտվեն նոր հնարավորություններ համագործակցության հետագա զարգացման համար՝ նպաստելով երկկողմ օրակարգի հարստացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր նվաճումներ, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։



