


Ռուս-թուրքական դիմակայությունում Հայաստանը պետք է պահպանի ակտիվ չեզոքություն: Այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը` մարտի 3-ին Երևանում կայացած «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները. հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի նախաշեմին» կլոր սեղանի ընթացքում:
«Ըստ էության, մենք պետք է շարունակենք հավատարիմ մնալ արտաքին քաղաքականության այն գծին, որն արդեն կյանքի է կոչվում, միայն այն տարբերությամբ, որ Երևանի չեզոքությունը պետք է լինի ավելի ակտիվ», - ընդգծել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, միայն ակտիվ չեզոքությունը հավանականության առավել բաժինով երկրին թույլ կտա զերծ մնալ տարածաշրջանի երկրների անվտանգության և ինքնիշխանության համար պարբերաբար ծագող նոր մարտահրավերներից: Վերլուծաբանը նաև ընդգծել է, որ Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու Ռուսաստանի նախաձեռնությունը համարում է Հայաստանին Անկարայի հետ պարզաբանումների մեջ ներքաշելու փորձ:
Ավելին, Շահնազայանը Երևանի և Մոսկվայի միջև ռազմավարական և գործընկերային հարաբերություններում հաշվեկշռի վերստեղծման անհրաժեշտություն է տեսնում: Նրա գնահատմամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն զուգահեռ և, առնվազն` որպես ավագ դաշնակցի հարաբերություններ կրտսեր դաշնակցի հետ:
Փետրվարի 8-ին ՌԴ Պետդումայի ՌԴԿԿ պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը դիմել էին երկրի նախագահին և արտգործնախարարին` առաջարկելով չեղարկել 1921 թվականի մարտի 16-ին ՌՍՖՍՀ և Թուրքիայի միջև ստորագրված «Բարեկամության և եղբայրության շուրջ պայմանագիրը» (Մոսկվայի պայմանագիր): Իսկ փետրվարի 10-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե ԱԳՆ կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների այդ առաջարկությունը:



