


Արմինֆո.Օգոստոսի 27-28-ը Հայաստանում կանցկացվի "Կինոյի գիշեր" համառուսաստանյան ակցիան: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Որպես ակցիայի օպերատորներ հանդես են գալիս «ՌՈՍԿԻՆՈ»-ն և «Ֆոնդ կինո»-ն։
«Հայրենական կինոյի վառ տոնը տեղի կունենա արդեն 11-րդ անգամ և, ավանդույթի համաձայն, նվիրված կլինի Ռուսական կինոյի օրվան։ Այս տարի այն կներառի ավելի քան 5 հազար հարթակ ամբողջ Ռուսաստանում և ավելի քան 60 արտասահմանյան երկրներում:
Բոլոր ցանկացողները կարող են մեծ էկրանին անվճար դիտել ռուսական կինոյի նորույթները։ Դրանց թվում են "Լադոգայի հրեշտակները" պատմական դրաման, "Բուրատինո" և "Չեբուրաշկա 2" ընտանեկան կինոժապավենները, ինչպես նաև "Փոքրիկը" պաատերազմական ֆիլմը։
Հրավիրում ենք բոլորին Երևանի Մոսկվայի տանը (Արգիշտի 7) անվճար ցուցադրությունների", - ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում:



