Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության և Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Մարտի 2-ին կլոր սեղանի ընթացքում փաստաթուղթն ստորագրել են Պլեխանովի անվան ՌՏՀ ԵՄ տնօրեն Սեդրակ Վարդանյանը և Հայաստանում «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը:
Հուշծագրի նպատակը ուսանողների համար ստացած գիտելիքների գործնական կիրառման ապահովումն է մասնագիտական փորձի օգնությամբ: Հուշագրի գործողության նախնական ժամկետը 1 տարի է` նույնքան երկարաձգման հնարավորությամբ:
Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը Ռուսաստանում՝ Ռոստելեկոմը Հայաստանում իր «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ դուստր ձեռնարկության միջոցով 2012թ. դեկտեմբերից հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո: Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալասարանը երկրի խոշորագույն տեխնիկական բուհերից մեկն է և ներառված է երկրի բուհերի լավագույն հնգյակում, Մոսկվայի լավագույն բուհերի տասնյակում և BRICS երկրների 100 լավագույն բուհերի թվում է` ըստ միջազգային վարկանշային գործակալության QS վարկածի: