


ԱրմԻնֆո. ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից կատարված խոշոր համակարգչային գողության հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել և ներգրավել են ավելի քան 70 անդամի, որոնք յուրացրել են առնվազն 3 միլիարդ 518 միլիոն 288 հազար 500 դրամ։ Հանցավոր կազմակերպության մեկ այլ անդամի դեմ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացության ներկայացմամբ փոխանցվել է վերահսկող մարմնին։
Ավարտվել է 21 անձի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որոնցից 15-ը մեղավոր են ճանաչվել։
Նշենք, որ պետական բյուջե է փոխանցվել հանցավոր ծագում ունեցող 704 միլիոն դրամ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։



