


Արմինֆո. Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Վանիկ Ավետիսյանն ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը (Universite Libre de Bruxelles/Free University of Brussels)՝ ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:
Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 17-ից, երբ աշխատանքից ազատվել էր Անահիտ Շիրինյանը:
Կադրային փոփոխությունները տեղի են ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո: ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:


