


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը կարող է հանգեցնել տարածքային նոր կորուստների։ Այդ մասին օգոստոսի 20-ին լրագրողներին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի այսօրվա հայտարարությունը։
Օգոստոսի 20 - ին կայացած ճեպազրույցում վարչապետը հայտարարել է, որ Արծվաշենը Հայաստանի տարածք է, մինչդեռ, Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան (վերին Ոսկեպար)՝ ոչ։
Սամվել Կարապետյանի ասելով ՝ այդ տարածքները հանձնելուց հետո Փաշինյանը կհռչակի հինգերորդ հանրապետություն։ "Կհանձնի և կհասնի մինչեւ Լոռի, բայց այնտեղ կանգ կառնի։ Եթե, իհարկե, մնա իշխանության ղեկին, ինչը մենք թույլ չենք տա", - ասել է Կարապետյանը։
Մեկնաբանելով ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ TRIPP նախագիծը ճանապարհ է, այլ ոչ թե՝ միջանցք, և անհրաժեշտ է փոխել մոտեցումն այդ հարցին, Սամվել Կարապետյանը ենթադրություն է հայտնել, որ Նարեկին այդպես չեն հասկացել: "Նա ուզում էր ասել, որ մենք թույլ չենք տա, որպեսզի TRIPP-ը միջանցք լինի։ Դա լինելու է, ընդամենը, ճանապարհ", - ասել է ավագ Կարապետյանը։


