


Արմինֆո. Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն հերքել են հակագազերով զինվորների վազքի մասին լուրերը, որի ժամանակ Ճամբարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել նրանց։
«Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ: ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ քննչական կոմիտեի համատեղ հաղորդագրությունում։
ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ մի խումբ մեղանչած զինծառայողների որպես պատիժ հրահանգել են հակագազերով դուրս գալ վազքի, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 19 - ին, ժամը 21.00-ին դեպի Ճամբարակ տանող ճանապարհին ԳԱԶ-53 բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ զինվորների: Վթարի հետևանքով զինվորներից մեկը տեղում մահացել է, ևս 6-ը հոսպիտալացվել են: Քննչական կոմիտեն գործ է հարուցել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է ։


