


Արմինֆո. Այն, ինչ կատարվում է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, համընդհանուր խայտառակություն է, ազգային խայտառակություն։ Այդ մասին օգոստոսի 20-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը՝ ի պատասխան այն իրավիճակին գնահատական տալու խնդրանքի, որ կառավարության նոր ծրագրում կա ՀԱԵ դեմ պայքարի եւ կաթողիկոսի հեռացման վերաբերյալ գլուխ:
"Ես արդեն ասել եմ, որ այն, ինչ կատարվում է Հայոց եկեղեցու շուրջ, համընդհանուր խայտառակություն է, մեր ազգի խայտառակությունը։ Դա ուղղակի խայտառակություն է", - ասել է Կարապետյանը, մեկնաբանելով կառավարող ուժի անդամների հայտարարություններն այն մասին, թե իրենք ընտրություններում մանդատ են ստացել եկեղեցական հարցերը կարգավորելու կամ "բարեփոխումներ" իրականացնելու համար։
Անդրադառնալով Հայաստանի կառավարության 2026-2031թթ. ծրագրին, որտեղ բացահայտ խոսվում է Վեհափառ հայրապետին գահընկեց անելու կամ Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման շրջանակում նոր կաթողիկոս նշանակելու մտադրության մասին, Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ գործող իշխանությունները կհասցնեն բարեփոխել միայն իրենք իրենց:
Օգոստոսի 19-ին Հայաստանի իշխանությունները հրապարակել են կառավարության ծրագրի նախագիծը, որում ներառված է նաև Հայոց Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման վերաբերյալ գլուխ: Իշխանությունների նպատակների թվում են Հայ Առաքելական Եկեղեցու հարկումը, կաթողիկոսի հեռացումը և նոր պատրիարքի ընտրությունը։ Ծրագիրը միաձայն ընդունվել է կառավարության օգոստոսի 20-ի նիստում և ներկայացվելու է խորհրդարանի հավանությանը:


