


ԱրմԻնֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ հարգանք է վայելում և Ռուսաստանում, և Հայաստանում: Այդ տեսակետը նա հայտնել Է օգոստոսի 20-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում։
"Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում,այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքները ։ Թող նրանք մտածեն, որ նույնիսկ սեփական տներում հարգանքի չեն արժանացել", - ասել է Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը վայելում է ռուսական իշխանությունների աջակցությունը, ինչպես փորձում են ներկայացնել Հայաստանի իշխանությունները։
Ճշտմանը՝ հարգանք ՌԴ քաղաքացիների մակարդակով, Կարապետյանը դրական պատասխան է տվել։ "Ինչ վերաբերում է քաղաքական մակարդակին, հիմա ինքներդ կտեսնեք, թե ինչպես կվազեն ընդառաջ։ Հիմա կտեսնենք, թե ով ունի աջակցություն իշխանությունների մակարդակով ", - ասել է քաղաքական գործիչը։


