ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցչի այցը Հարավային Կովկաս ճանաչողական բնույթ է կրում: Մարտի 1-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով Ֆեդերիկա Մոգերինիի այցը տարածաշրջան:
«Կարծում եմ, որ այսօր Եվրամիությունը ռացիոնալ որոշում է կայացրել. անհատական մոտեցում դրսևորել Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ: Եվ Մոգերինիի այցը տարածաշրջան պայմանավորված է ԱԳ անդամ երկրների ուսումնասիրմամբ` հասկանալու համար, թե ինչպես աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ` հետագայում: Չնայած հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող այն կարծիքին, թե Մոգերինին գալիս է «հեղափոխություն իրականացնելու համար», կարծում եմ, որ նա նման լիազորություն չունի», - եզրափակել է Իսկանդարյանը: