


ԱրմԻնֆո. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հունգը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված ուղերձում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակվելու կապակցությամբ, կառավարության, Վիետնամի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ հղել իմ ամենաջերմ շնորհավորանքները։ Վիետնամը միշտ մեծ նշանակություն է տվել Հայաստանի հետ իր ավանդական բարեկամական հարաբերություններին և ուրախ է նշել, որ Ձեր ղեկավարությամբ երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ և հասնել բազմաթիվ դրական արդյունքների։ Վիետնամի կառավարությունը և անձամբ ես միշտ պատրաստ ենք սերտորեն համագործակցել Հայաստանի կառավարության և Ձեզ հետ՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները հզոր կերպով առաջ մղելու համար՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և բարգավաճման։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, առողջություն և մեծ հաջողություններ Ձեր բարձր կառավարական պաշտոնում»։



