


Արմինֆո. Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Հ.-ն, ով մեղադրվում է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող առարկա ձեռք բերելու և կրելու, կալանավորված անձի կողմից փախուստի և պետական սահմանն ապօրինի հատելու համար` հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության
ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Հ.-ի տեղափոխումը Երևան», - ասվում է հաղորդագրությունում:



