


Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
Հովհաննիսյանն այդ պաշտոնում կփոխարինի Աշոտ Զաքարյանին, ով ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Նշենք, որ Հովհաննիսյանը 2025 թվականի հունիսի 2-ից պետական մարմիններում որևէ պաշտոն չի զբաղեցրել։ Այն ժամանակ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի և ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, ինչպես նաև՝ Ոստիկանությունում ծառայությունից:



