


ԱրմԻնֆո. Ազգային ժողովի օգոստոսի 17-ի նիստում քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը: Կառավարող խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։
Քիչ առաջ ավարտվել են տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար Դավիթ Ղազինյանի թեկնածության շուրջ քննարկումները, ում առաջադրել էր ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովներն, ընդհանուր առմամբ, 12-ն են։



