


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտուին։
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղարը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ռուանդայի միջև համագործակցության հնարավորությունները: Բացի այդ, նրանք մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Դեսպանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին է փոխանցել Ռուանդայի պաշտպանության շտաբի պետի ջերմ ողջույնները, ինչպես նաև վերահաստատել երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:



