


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանի թեկնածությունն առաջադրել է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար:
Օգոստոսի 14-ին ԱԺ նիստում իր ելույթում Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ Հայաստանը էներգետիկ առումով համարվում է ինքնաբավ երկիր: Ինչ վերաբերում է արևային էներգետիկայի հաշվին ըստ հզորության երկու միջուկային բլոկի կառուցման մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, ապա, ինչպես նշել է Ղազինյանը, խոսքն արևային էլեկտրակայանների մասին է, այլ ոչ թե՝ ատոմային: "Եթե այդ երկու "ատոմակայանները" չունեն էներգիայի կուտակման համակարգ, այսինքն, մենք չենք կարող այն կուտակել, ապա դա ավելի շատ վտանգ է դառնում, քան՝ օգուտ: Այլ կերպ ասած, երբ առաջարկը գերազանցում է պահանջարկը, դա շատ լուրջ խնդիր է: Կայունության ապահովման համար խիստ անհրաժեշտ են կուտակիչ էլեկտրակայաններ։ Նույնիսկ, եթե "ատոմակայանները" կանգնեն, Հայաստանը կհամարվի էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Այս դեպքում քննարկել Ալիևի այն խոսքերը, թե "եկեք էլեկտրաէներգիա վերցնենք Նախիջևանից, եկեք այս անենք, եկեք այն անենք", կարծում եմ, այնքան էլ կոռեկտ չէ", - ասել է նա։
Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ խնդիր կա նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման առնչությամբ, որը համարվում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շարունակությունը, և որի շինարարությունը կանգ է առել:



