


Արմինֆո.Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին։ Այդ մասին հաղորդում է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը՝ հրապարակելով տեսանյութ:
Տեսանյութում հստակ երևում են եկեղեցու պատերին արված գրառումները, պատերը դեֆորմացված են, իսկ գմբեթի խաչը հանված է:



