


Արմինֆո. Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանրապետությունում Գերմանիայի նոր դեսպանի հավատարմագրի հանձնման արարողության ժամանակ:
Գերմանացի դիվանագետ Դիրկ Լյոլկեն շնորհավորել է Ալիևին անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ:
Ալիևն, իր հերթին, ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգը նախաձեռնել է հենց Ադրբեջանը: Երկիրն այսուհետեւ էլ շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։



